Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Ձեզ համար» ԲՀԿ-ի նախագահի դիմումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է.
1. Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող, գ․ Ավշար բնակավայրի Շիրազի 1 հասցեում գտնվող մշակույթի տան շենքի առաջին հարկից՝ 132,2 քմ մակերեսով տարածք (վկայական թիվ 2463140) 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Ձեզ համար» ԲՀԿ-ին՝ իր գործունեությունը ծավալելու նպատակով։ 2. Համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
|