Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Նոյակերտ   բնակավայրում   գտնվող, գյուղատնտեսական  նշանակության  11,6123 հա ընդհանուր մակերեսով  այլ հողատեսքը / ծածկագիր՝ 03-066-0101-0055/ ենթակա  է  աճուրդ    վաճառքով   օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.        ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ 
ՈՐՈՇՈՒՄ   Է`   
1.     Աճուրդ  վաճառքով  օտարել  Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրի  տարածքում  գտնվող  գյուղատնտեսական  նշանակության   11,6123 հա մակերեսով  այլ հողատեսքը /ծածկագիր՝ 03-066-0101-0055/: 
2.    Նշված  տարածքների   օտարման  մեկնարկային գին  սահմանել 60 000   (վաթսուն հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  50 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 դրամ,  աճուրդային    քայլի  չափը   մեկնարկային գնի 5%չափով: 
3.    Համայնքի  ղեկավարին՝  աճուրդ  վաճառքի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:  |