Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի հինգի թիվ 2/փ-351 դրական եզրակացությունը,հաշվի առնելով քաղաքացի՝ Գևորգ Կարապետյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,Գևորգ Կարապետյանի սեփականություն հանդիսացող, 03-015-0529-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.5 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերական օբյեկտներ հողերի,գործառնական նշանակությունը՝ արդյունաբերության,ընդերքօգագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքի,ցեմենտի կիսաֆաբրիկատի աղաց կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |