Այսօր: Երեքշաբթի, 23 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 365
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 115
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ս.ՇԱՀՈՒՄՅԱՆ 20 ԵՎ 37/1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված կառուցապատման ներդրումային ծրագիրն ու կից ներկայացված փաստաթղթերի փաթեթը, առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1.Հավանություն տալ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Արարատ քաղաքի Ս.Շահումյան 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալու պարագայում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող,Արարատ քաղաքի Ս.Շահումյան փողոց 20 հասցեում գտնվող,4.808,414,16 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով  03-002-0016-0092 կադաստրային ծածկագիրը կրող 0.25608 հա մակերեսով հողամասը(առկա է քանդման ենթակա 1231.3 քմ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն) և 
Արարատ քաղաքի Ս.Շահումյան փողոց 37/1 հասցեում գտնվող, 2,020,780,74 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով  03-002-0015-0147 կադաստրային ծածկագիրը կրող 0.10762 հա մակերեսով հողամասը(առկա է քանդման ենթակա 451.11 քմ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն) (այսուհետ՝ միասին գույք) անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ, տրամադրել  «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։

3.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ՝
1
) Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու մասին սահմանված կարգով համաձայնություն ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2)Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալուց հետո «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել  նվիրաբերության պայմանագիր:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործում է մեկ տարի ժամկետով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.25 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner