Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Դ-24022025-03-0003 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 06-ի «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 186-Ա որոշման մեջ 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ ներկայացված ՝<<0․0674հա>> մակերեսի փոխարեն կարդալ<<0․1344հա>> ։
2․1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 06-ի «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 186-Ա որոշման 2-րդ կետից հետո ավելացնել 2․1<<Արարատ համայնքի, գյուղ Արարատ բնակավայրի Մ․Մելքոնյան փողոց 96 հասցեում գտնվող քաղաքացի Գագիկ Պարույրի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 03-015-0105-0036 ծածկագիր կրող, հողամասում առկա 106.8քմ բնակելի շինությունների նշանակությունը առանց նախագծային փոփոխության փոփոխել և դարձնել հասարակական>>։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: