Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 10 շենք 3 բնակարան հասցեի բնակիչ Սոնա Սերոբի Խաչատրյանը՝իր զբաղեցրած բնակարանը իր ընտանիքին նվիրելու դիմումով:Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով ,որ Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 10 շենք 3 բնակարանը հատկացվել է Սոնա Սերոբի Խաչատրյանի երեք անձից բաղկացած ընտանիքին ՝ինքը ու դուստրերը՝ Նաիրա Աշոտի Խաչատրյանը և Թեհմինե Աշոտի Խաչատրյանը ,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 10 շենք 3 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝Սոնա Սերոբի Խաչատրյանին երեք անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը ու դուստրերը՝ Նաիրա Աշոտի Խաչատրյան և Թեհմինե Աշոտի Խաչատրյան: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |