|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2026 թվականի N 005-Ա |
ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 26.12.2025թ.թիվ 2/փ-424 դրական եզրակացությունը,հաշվի առնելով «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող,Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0513-0027 կադաստրային ծածկագիրը կրող, 0.38173 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների՝ կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու նպատակով։ 2. Վերոնշյալ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |
Կողմ -13 ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԹՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՆԱՆՅԱՆ ՍԵՐԳՈ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.98 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|