Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09.11.2023թ. թիվ 2/փ-391 դրական եզրակացությունը, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,«ԿԱՊԱՆՏԵՔՍՏ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 03-078-0030-0015 կադաստրային ծածկագիրը կրող 1 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադարական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |