Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության « Հողային օրենսգրքի » 80-րդ հոդվածով ու « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 24-ին կայացած թիվ 12 հերթական նիստի « Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0398-0004 կադաստրային ծածկագիրը կրող 1.41115 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը վարձակալությամբ տրամադրելու մասին » թիվ 176 - Ա, 2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0102-0161կադաստրային ծածկագիրը կրող 128.3 հա արոտավայր այլ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 112 - Ա , 2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0197-0013 կադաստրային ծածկագիրը կրող 27.18226 հա արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 111 - Ա, 2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0089-0005 կադաստրային ծածկագիրը կրող 209 հա արոտավայր այլ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 116 - Ա,2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0089-0004 կադաստրային ծածկագիրը կրող 52.38083 հա արոտավայր այլ հողատեսքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 115 - Ա որոշումները, Արարատի մարզպետի 09.08.2024 թվականի թիվ 01//04934-2024 ,11.11.2024 թվականի թիվ 01//07057-2024 գրությունները և Արարատի համայնքապետարանում 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունները,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 1.41115 հա մակերեսով խոտհարքը (ծածկագիր՝ 03-015-0398-0004) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Արթուր Խաչիկի Մելոյանին ՝ 14110 /տասնչորս հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 128.3 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-043-0102-0161) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռաֆիկ Հարությի Շահինյանին՝ 513200 /հինգ հարյուր տասերեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 27.18226 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-043-0197-0013) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռուբեն Արտուշի Հովհաննիսյանին՝ 108730 /մեկ հարյուր ութ հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 209 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-043-0089-0005) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռուբեն Արտուշի Հովհաննիսյանին՝ 627000/վեց հարյուր քսանյոթ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
5.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 52.38083 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-043-0089-0004) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռուբեն Արտուշի Հովհաննիսյանին՝ 261900/երկու հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
6.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
7․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։