Քաղաքացի Հրաչյա Գևորգի Հայրապետյանը Արարատ քաղաքի Աբովյան 4/3-1 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0011-0076/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.00975 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս և վրան գտնվող բնակելի տուն և ավտոտնակ։ Նշված շինություններին կից առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, բնակելի տան ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 288 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 714-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետութայն կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականութայն իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առնձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Հրաչյա Գևորգի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-002-0011-0076 ծածկագիրը կրող 0.00975 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00092 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0011-0188/ չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝
1․Բավարարել քաղաքացի՝ Հրաչյա Գևորգի Հայրապետյանի խնդրանքը և Արարատ քաղաքի Խ.Աբովյան 4/3-1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքին հարակից, Խ.Աբովյան փողոց 4/4 հասցեում գտնվող 0,00092 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար 5000 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Հրաչյա Գևորգի Հայրապետյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3.Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։