Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումով, հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Վլադիկի Արզումանյանի դիմումը իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 0․16863հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի այլ հողերից բնակելի կառուցապատման և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ազատության փողոց, 23 հասցեում գտնվող 03-042-0025-0013 ծածկագիրը կրող 0․16863հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել բնակելի կառուցապատման, բնակելի տուն կառուցելու համար:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: