Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի »7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Անի Ավետիքի Գրիգորյանի դիմումը.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Թույլատրել քաղաքացի՝ Անի Ավետիքի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող , Արարատ համայնքի գյուղ Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-086-0101-0007 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.5 հա մակերեսով արոտավայրի նպատակային նշանակությունը փոփոխել՝արդյունաբերական ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը ՝գյուղատնտեսական արտադրականի,ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |