Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0027-0001/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.3872 հա մակերեսով այլ հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-0027-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.3872 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը. 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 200000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |