Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26.01.2024թ. թիվ 2/փ-41դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0450-0053 կադաստրային ծածկագիրը կրող 4.6255 հա մակերեսով հողամասից 2.0 հա էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ գյուղատնտեսական նշանակության խոտհարքների հողամասի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |