|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2025 թվականի N 124-Ա |
ԱՐԱՐԱՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 46-րդ հոդվածով, «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մարգարյանի դիմումը․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` 1․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝ «Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ հատկացնել ֆինանսական աջակցություն 6 324 000 (վեց միլիոն երեք հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ՝ Կենտրոնի կանոնավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, որն ուղղվելու է 2026 թվականին Կենտրոնի համապատասխան հաստիքներն համալրած աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ |
Կողմ -16 ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԹՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՆԱՆՅԱՆ ՍԵՐԳՈ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՌՈԲԵՐՏ ԶԵՅՆԱԼՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.53 Մբ)
|
 |
(443.12 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|