Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-066-0104-0055,03-066-0120-0003/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.215 հա և 0.47 հա մակերեսներով այլ հողատեսք հողամասերը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողամասերը. . Լոտ ծածկագիր 03-066-0120-0003 0.47 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը . Լոտ ծածկագիր 03-066-0104-0055 0.215 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 0.47 հա-ի համար՝ 100000 ՀՀ դրամ,0.215 հա-ի համար՝ 50000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |