Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի 73/2 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0025-0014/ համայնքային սեփականություն հանդիսացող արդյուբաներության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.846 հա մակերեսով հողատեսքը և վրան առկա շինությունները ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286-Ն որոշմամբ,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի 73/2 հասցեում գտնվող ծածկագիր՝ /03-015-00025-0014/ համայնքային սեփականություն հանդիսացող արդյուբաներության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.846 մակերեսով հողատեսքը և վրան առկա շինությունները : 2.Նշված անշարժ գույքի օտարման մեկնարկային գին սահմանել անկախ փորձագետ՝ «ՊիՎիԷմ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից տրամադրված ԹԻՎ 23/009/1-ԱԳ գնահատման հաշվետվության համաձայն՝21.050.000/քսանմեկ միլիոն հիսուն հազար/ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |