Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված թիվ ԱՏ-19122024-03-1312 տեղեկանքը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 2981-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումը՝ <<գյուղ Սուրենավան բնակավայում>> բառակապակցությունից հետո ավելացնել <<Արամ Ասլանի Նուրջայնանին դատարանի վճիռով իրեն պատկանող, 03-086-0023-0001-008-013 կադաստրային ծածկագիրը կրող բնակարանին>> բառակապակցությունը և 1-ին կետը կարդալ հետևյալ կերպ՝ <<Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Սուրենավան բնակավայրում գտնվող՝ Արամ Ասլանի Նուրջայնանին դատարանի վճիռով իրեն պատկանող, 03-086-0023-0001-008-013 կադաստրային ծածկագիրը կրող բնակարանին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Սուրենավան, Բարեկամության փողոց, 13 շենք, 13 բնակարան /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03112U4BPYZW/>>։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: