Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 760-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 760-Ա

2024Թ. ԱՊՐԼԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2023թ. մարտի 14-ի թիվ 3 հերթական նիստի թիվ 32-Ա որոշումը, ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2024թ. ապրիլի 19-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝


1.Արարատի համայնքապետարանում 2024թ. ապրիլի 19-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0․12 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Աշոտ Ռաֆայելի Բալայանին՝ 552000/հինգ հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0005-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0․12 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Սասուն Վահրամի Հայրապետյանին ՝ 552000/հինգ հարյուր հիսուներկու հազար/ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0․10142 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Արկադիա Վարուժանի Անդրեասյանին ՝ 507100 /հինգ հարյուր յոթ հազար մեկ հարյուր/ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0․1528 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Տաթևիկ Յուրիկի Նիկողոսյանին ՝ 703000/յոթ հարյուր երեք հազար/ՀՀ դրամով:
6.
Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0․2 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Արմեն Հրաչյայի Համբարձումյանին՝ 800000/ութ հարյուր հազար/ՀՀ դրամով:
7.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան, սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner