Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-07072026-03-0079 որոշումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի մայիսի 25-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 0537-Ա որոշման 1-ին կետում «արոտավայրի» բառից հետո ավելացնել «, գյուղնշանակության այլ և բնակավայրերի ընդհանուր օգտագործման» բառակապակցությունը։
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: