Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Հովսեփ Սուրիկի Քեշիշյանի դիմումը՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում՝ Հովսեփ Սուրիկի Քեշիշյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին (թիվ՝ 12022025-03-0098 վկայական) տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Արարատյան զանգված, 13 շենք, 26 բնակարան հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011RQFEGRD/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: