|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 37-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐԱՐԱՏ-ՎԵԴԻ ԽՃՈՒՂԻ 2/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-013-0561-0113 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.3 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Արարատ-Վեդի խճուղի 2/9 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-013-0561-0113/ համայնքային սեփականություն հանդիսացող բնկավայրերի բնակելի կառուցապատման 0.3 հա մակերեսով հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Արարատ-Վեդի խճուղի 2/9 հասցեում գտնվող, 03-013-0561-0113 կադաստրային ծածկագիրը կրող 0.3 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 1500 ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|