Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0100-0056) համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,02857 հա մակերեսով հողատարածքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ, Հաղթանակի փողոց 42/1 հասցեում գտնվող, 03-015-0100-0056 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման 0,02857 հա մակերեսով հողամասը: 2.Նշված հողատարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ 1 քմ համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5 չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |