Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի, հիմք ընդունելով 2021թվականի դեկտեմբերի5-ին կայացած Տեղական կառավարման մարմինների արտահեերթընտրությունների արդյունքները՝ կազմավորվեց Արարատ  խոշորացված համայնքը (այսուհետ՝ Արարատ համայնք), որի կազմում ընդգրկված են՝ Արարատ քաղաքը /կենտրոն/, Արարատ, Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ,  Լանջառ,Զանգակատուն բնակավայրերը։Նշված բնակավայրերից Զանգակատուն, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Լանջառ (Ուրցալանջ) բնակավայրերը սահմանամերձ են (ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 713 որոշում);Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը ընտրվում են 5տարի ժամկետով: Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը։Առաջնորդվելով վերոգրյալով մշակվել և ավագանու հաստատման է ներկայացվում Արարատ համայնքի 2022-2026թթ զարգացման հմգամյա ծրագիրը:         
Սույն հնգամյա ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել         
     .  համայնքի ֆինանսական կարողությունները    
     .  համայնքի առջև ծառացած ռազմավարական խնդիրները                 
.ֆինանսական այլ աղբյուրներ գտնելու  և բարերարների կողմից համայնքում կատարվելիքներդրումները       
.  համապատասխան ծրագրերի իրականացում դուստր կազմակերպությունների       միջոցով
.   համայնքում առկա ռեզերվները, ռիսկերը /վտանգները /:          
Համայնքի   զարգացման հնգամյա ծրագրի էությունը պայմանավորվում  է  համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքային կարողություններով, արհեստավարժությունով, ներկայացվելիք   առաջարկություններով,համայնքի առկա ռեսուրսային /մարդկային, ֆինանսական, գույքային, տեխնիկական, համայնքի տարածքում գործող արտադրական ձեռնարկությունների հնարավորինս աջակցությունների, առկա ռեզերվների  և այլն/ հնարավորություններով, համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությամբ, ինչպես նաև այն իրողությամբ, որ Արարատ  համայնքն ունի անհետաձգելի լուծում պահանջող մի շարք խնդիրներ: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում հնարավորինս հաշվի են առնվել նաև համայնքի տարածքում տնտեսական գործունեության խրախուսմանն ուղղված առկա հնարավորությունները, տնտեսական տարբեր ճյուղերի զարգացման, հատկապես՝ արտադրության կազմակերպման ընդլայման, նոր արտադրակատեսակների հիմնման, առևտրի և սպասարկման ոլորտի  ընդլայնման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և հանրապետությունում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերով  Արարատ համայնքում ներդնելու հնարավորությունը:                       
     Համայնքի զարգացման հնգամյա սույն ծրագիրը մշակելիս նպատակ էդրվել հետևողականորեն բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով աստիճանաբար լուծել համայնքում առկա հիմնախնդիրները և բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսականպայմանները:Համայնքի զարգացման հնգամյա սույն ծրագիրը դիտարկելով որպես համայնքի ռազմավարական պլանավորման և մասնակցային  կառավարման կարևորագույն միջոց՝ հաշվի է առնվել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության ռազմավարական, ինչպես նաև Արարատի մարզային ու տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝  ակնկալելով Հայաստանի Հանրապետության  պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, կազմակերպությունների և շահագրգիռ այլ անձանց լիակատար փոխըմբռնում համայնքի  հնգամյա սույն ծրագրում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում:        
      Համայնքի զարգացման, բնակչության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման, սոցիալ-մշակութային քաղաքականության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակով համայնքի զարգացման հնգամյա սույն ծրագիրը պետք է լինի աշխատակազմի մասնագետներիև պատասխանատու բոլոր աշխատողների հիմնական և մշտական աշխատանքային փաստաթուղթ:

Ժամանակահատված01/01/2022 - 31/12/2026
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(609.69 Կբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner