Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հաստատել Արարատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը համաձայն N1 հավելվածի։ 2․Հաստատել Արարատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N2 հավելվածի։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ից։ |