Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0215 ծածկագիրը կրող հողամասից 1․48564հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0215 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1․48564հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող, որից՝ 0․75112հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ պտղատու այգի՝ կորիզավոր, 0․73452հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ պտղատու այգի՝ խաղող) համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: