Այսօր: Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0864-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2026 թվականի N 0864-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.002323հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասում ինքնակամ կառուցված 23.23քմ մակերեսով ավտոտնակը և 2.30քմ փոսորակը, ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1.Արարատ համայնքի, Արարատ քաղաքի Արարատյան զանգված 11 հասցեում ինքնակամ կառուցված 25.53քմ մակերեսով ավտոտնակի (փոսորակով) նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված 25.53քմ մակերեսով ավտոտնակը 
(փոսորակով) ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026KRLKHR):

3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 25.53քմ մակերեսով ավտոտնակին (փոսորակով) և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.002323հա մակերեսով հողամասին և ավտոտնակին տրամադրել հասցե՝ Արարատ, ք. Արարատ, Արարատյան զանգված, 11/12 հասցեն (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011B6UGD2N):

4.25.53քմ մակերեսով ավտոտնակը (փոսորակով) և դրանով զբաղեցրած պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.002323հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Մակար Սանասարի Գևորգյանին:

5.ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝

ա/ ավտոտնակի  օտարման գին սահմանել  25.53քմ x 1422դրամ = 36 304դրամ
բ/ հողի օտարման գին սահմանել                23.23քմ x 1878 =43 626դրամ 
ընդամենը՝ 79 930դրամ

6.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7.Մակար Սանասարի Գևորգյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner