Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 218
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի,  «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի,  ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1․Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար սահմանել և հաստատել հետևյալ հավելավճարները՝
1)  համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար՝ պաշտոնային դրույքաչափի 10%-ի չափով։
2) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ  միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 5-10 /հինգից տաս/ տարի աշխատանքային ստաժի դեպքում՝  դրույքաչափի 4%-ի չափով:
3) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 10 /տաս/ տարուց ավելի  աշխատանքային ստաժի դեպքում՝  դրույքաչափի 8%-ի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner