Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1․Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար սահմանել և հաստատել հետևյալ հավելավճարները՝ 1) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար՝ պաշտոնային դրույքաչափի 10%-ի չափով։ 2) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 5-10 /հինգից տաս/ տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ դրույքաչափի 4%-ի չափով: 3) Արարատի համայնքապետարանի աշխատակազմում / ներառյալ միավորված 11 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած՝ 10 /տաս/ տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ դրույքաչափի 8%-ի չափով: |