Այսօր: Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 096
 

Զեկ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՐՎԱՐԻ 14-Ի ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔՒՑ ԵՎ ՕԼԻՄՊՈՍ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻՑ ՍԵՆՅԱԿՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԾԱՎԱԼՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով,համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրերը լուծելու մասին մի շարք համաձայնագրեր և հիմք ընդունելով համայնքապետարան ներկայացված քաղաքացիների՝ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից սենյակ վարձակալելու մասին նոր դիմումները․ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 1-ին կետում կատարել ծավալուն փոփոխություն և 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1․ Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից 80քմ մակերեսով սենյակ վարձակալությամբ տրամադրել․
1) Սերոբ Հովակիմյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և շաբաթ օրերին, ժամը 14։00-ից – 18։00 -ն պարուսուցման նպատակով։
2) Սրբուհի Մուսիկյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 14։00-ից – 18։00 -ն ՝ պարուսուցման նպատակով։
3) Ժենյա Նաջարյանին 1 (մեկ)տարի ժամկետով ամսական 40․000 (քառասուն հազար) ՀՀդրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 1600-ից – 1900 -ն, շաբաթ օրը ժամը 1100-ից – 1300-ն՝ պարուսուցման նպատակով»։

2․ Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 2-րդ կետում կատարել ծավալուն փոփոխություն և 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ 
«2. Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն>> ՀՈԱԿ-ի շենքից 33քմ մակերեսով սենյակ վարձակալությամբ տրամադրել Անի Մուրադյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և հինգծաբթի օրերին, ժամը 15։00-ից – 18։00 -ն ՝ պարուսուցման նպատակով»։

3․Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

4․Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 6 որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը համապատասխանաբար համարել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կետեր։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner