Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40․1-րդ, 41.2-րդ կետերի և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները համաձայն կից հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |