Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0028-0001 ծածկագիրը կրող հողամասից 0․16429հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0028-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․16429հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0․16429հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ.Երասխ, Ազատամարտիկների փողոց, 25/2 հողամաս /ծածկագիր 03999CQJKUT7/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։