Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով «Սիմոնյան» կրթական հիմնադրամի 24.01.2024 թվականի դիմում-խնդրանքը և առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ա.Իսահակյան փողոց 27 հասցեում գտնվող, 03-002-0010-0094 կադաստրային ծածկագիրը կրող 0.02185 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը անհատույց օգտագործման իրավունքով,անժամկետ հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո կենտրոն» կառուցելու նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ կնքել անժամկետ,անհատույց օգտագործման պայմանագիր։
|