Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 11/2-9, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 10/32 և քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս,11/2 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Մակար Սանասարի Գևորգյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Մակար Սանասարի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 11/2-9, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 10/32 և քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս,11/2 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը, միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 10/23 ատամնաբուժարան հասցեն/ հասցեի որոշման ծածկագիր՝ 03011QEU2FXR/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: