Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության18.05.2006թ. թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, Իսահակյան փողոց 18 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Ալիկ Աբգարի Սաֆարյանի դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու մասին և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Ալիկ Աբգարի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 528.5քմ մակերեսով հասարակական շինությունը համարել օրինական և ճանաչել քաղաքացու սեփականության իրավունքը՝ համաձայն N21122023-03-0085 վկայականի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
հասարակական շինության օրինականացման համար 528.5քմ x 2844 դրամ =1 503 054դրամ
3.Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը բնակավարերի բնակելի կառուցապատումից փոփոխել` բնակավայրերի հասարակական կառուցապատման:
4.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: