01.01.2025թ. դրությամբ Տիգրան Սամսոնի Շահվերդյանը / ՀԾՀ՝ 3611830178, գ. Սուրենավան, Բարեկամության 76/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների /NISSAN SKYLINE 2.5 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 51TM551/ գույքահարկի մասով ունի՝ 76528/յոթանասունվեց հազար հինգ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 64750/վաթսունչորս հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 11778/տասնմեկ հազար յոթ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, ինչպես նաև /BMW X5 5.0 IX 37OM113/ գույքահարկի մասով ունի՝ 349726/երեք հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 307707/երեք հարյուր յոթ հազար յոթ հարյուր յոթ/ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 42019 /քառասուներկու հազար տասնինը/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Տիգրան Սամսոնի Շահվերդյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425119022/ գանձել 76528/յոթանասունվեց հազար հինգ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ և 349726/երեք հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: