Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով` ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, Ավշար բնակավայրի N 0004 ծածկագիրը կրող խորքային հորն իր զբաղեցրած՝ Ավշար բնակավայրում գտնվող 03-013-0418-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.005 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքով անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ հանձնել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ խորքային հորի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր։
|