Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թվականի թիվ 912-Ն ոշուման պահանջներով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով քաղաքացի Գագիկ Ալբերտի Հովհաննիսյանի դիմումը, որակավորում ունեցող անձի կողմից տրվաց հատակագիծը և տեղեկանքը ինքնակամ շինությունների վերաբերյալ (չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ ծածկագիր 2023EFMVUZ).
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն ոշուման 22.1 կետի համաձայն, Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայրի Գայի փողոց, 4 հասցեի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա ինքնակամ կառուցված բնակելի տունը 231․85 քմ մակերեսով համարել օրինական, դրանց նկատմամբ ճանաչել քաղաքացի Գագիկ Ալբերտի Հովհաննիսյանի (ծնված 11․10․1966թ․) և Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանի (ծնված 29․04․1969թ․) սեփականության իրավունքը և գումար չգանձել:
2․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: