Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ և 94-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 11․05․2010 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 1015 պայմանագրի (վկայականներ՝ թիվ 0159682 և թիվ 0159681) 1․4 կետը և հաշվի առնելով վարձակալ Մկրտիչ Սուրիկի Գասպարյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Երկարաձգել 11․05․2010 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 1015 պայմանագրի ժամկետը մինչև 2035 թվականի մայիսի 11-ը։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել համաձայնագիր Մկրտիչ Սուրիկի Գասպարյանի հետ՝ 11․05․2010 թվականի կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ մյուս պայմանները թողնելով անփոփոխ։
|