Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՀՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ, ՍՈՒՐԵՆԱՎԱՆ, ԱՐՄԱՇ ԵՎ ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի   Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի  Հանրապետության «Հողային  օրենսգրքի» 50-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ  և 211-րդ հոդվածներով և հաշվի  առնելով  քաղաքացի Վահրամ Վարազդատի Հայրապետյանի դիմումը և դեռևս 2007 թ-ին կառուցված գազամատակարարման խողովակաշարի անցկացման սպասարկման, շահագործման և վերանորոգման համարսերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու անհրաժեշտությունը.

 

 

ԱՐԱՐԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

 ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 1. Քաղաքացի Վահրամ Վարազդատի Հայրապետյանին տրամադրել  սահմանափակ օգտագործման  իրավունք  /սերվիտուտ/ Արարատ համայնքի   թվով 4 բնակավայրերում  գտնվող՝ /գ.Արարատում՝ 0,15736 հա, գ.Սուրենավանում՝ 0,56387 հա, գ. Արմաշում՝ 0,61472 հա  և  գ.Երասխում՝ 0,0373/ ընդամենը՝ 1,37325 հա  մակերեսով  հողամասերի նկատմամբ, գազամատակարարման խողովակաշարի  համար, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի  կողմից  կազմած   հատակագծի:

 

2. Համայնքի  ղեկավարին՝  քաղաքացու  հետ  կնքել   սահմանափակ  օգտագործման   իրավունքի /սերվիտուտ/ պայմանագիր 10 տարի  ժամկետով, երկարացնելու   հնարավորությամբ, տարեկան  վարձավճար սահմանելով   600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner