Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.25 Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ
📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
🎉Այս տարի լրանում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։
✅Արարատ քաղաքում տոնական միջոցառումները կմեկնարկեն ս/թ մայիսի 9-ին, ժամը՝ 11։00-ից՝ շքերթով։
✅Շքերթի ավարտին տեղի կունենա ծաղիկների խոնարհում Արարատի քաղաքային զբոսայգում՝ Հուշահամալիրի մոտ։
✅Այնուհետև միջոցառումը կշարունակվի Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում։ Համերգային ծրագրով հանդես կգան Արարատ քաղաքի Ղ․ Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաները։
🎈Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
05.05.25 Համապետական շաբաթօրյակը Արարատ համայնքում։

Մաքուր պահենք մեր համայնքը։

30.04.25 Պարի միջազգային օրը Արարատ քաղաքում։
Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։
Կոմիտաս
 
29.04.25 ՀՀ կառավարության ծրագրեր
📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
‼️Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը։
✅Մանրամասները 👇
29.04.25 Համապետական շաբաթօրյակ 2025
     Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
🏡Հանրապետության ողջ տարածքում ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահավաքության դժվարություններով և ձնհալից հետո մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է 2025 թվականի մայիսի 3-ին իրականացնել համապետական շաբաթօրյակ։
🔶Ակնկալում ենք բոլորիդ մասնակցությունը մայիսի 3-ին, ժամը՝ 10։00-ին, կայանալիք համապետական շաբաթօրյակին։
Միահամուռ, համակարգված ու մեր ողջ ուժը ներդնելով, պատշաճ վիճակի բերենք մեր համայնքը՝ միասին մաքրենք ու մաքուր պահենք։
28.04.25 Քաղաքացու օր
Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսություն, քննարկում:
✅Բանախոսն էր Արմմոնո միջազգային թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
🎤🎼Հանդիպումը եզրափակվեց Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաների ելույթներով:
🇦🇲🇦🇲Շնորհավո՛ր տոնդ, ՀՀ հպարտ քաղաքացի:
28.04.25 Պարի միջազգային օր
📣 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
🔶Վաղը, ապրիլի 29-ին՝ ժամը 18։00-ին, Արարատ քաղաքի Վ․ Սարգսյանի անվան հրապարակում անց է կացվելու պարային ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան։
Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի պարի բոլոր խմբակների սաները կպարեն Քոչարի։
✅Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner