06.05.25
Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Այս տարի լրանում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։  Արարատ քաղաքում տոնական միջոցառումները կմեկնարկեն ս/թ մայիսի 9-ին, ժամը՝ 11։00-ից՝ շքերթով։  Շքերթի ավարտին տեղի կունենա ծաղիկների խոնարհում Արարատի քաղաքային զբոսայգում՝ Հուշահամալիրի մոտ։  Այնուհետև միջոցառումը կշարունակվի Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում։ Համերգային ծրագրով հանդես կգան Արարատ քաղաքի Ղ․ Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաները։  Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
|
|
05.05.25
Համապետական շաբաթօրյակը Արարատ համայնքում։
|
Մաքուր պահենք մեր համայնքը։
|
|
30.04.25
Պարի միջազգային օրը Արարատ քաղաքում։
|
Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Կոմիտաս
|
|
29.04.25
ՀՀ կառավարության ծրագրեր
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419-Լ որոշմամբ հաստատվել են «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը։  Մանրամասները 
|
|
29.04.25
Համապետական շաբաթօրյակ 2025
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Հանրապետության ողջ տարածքում ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահավաքության դժվարություններով և ձնհալից հետո մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է 2025 թվականի մայիսի 3-ին իրականացնել համապետական շաբաթօրյակ։  Ակնկալում ենք բոլորիդ մասնակցությունը մայիսի 3-ին, ժամը՝ 10։00-ին, կայանալիք համապետական շաբաթօրյակին։ Միահամուռ, համակարգված ու մեր ողջ ուժը ներդնելով, պատշաճ վիճակի բերենք մեր համայնքը՝ միասին մաքրենք ու մաքուր պահենք։
|
|
28.04.25
Քաղաքացու օր
|
Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսություն, քննարկում:  Բանախոսն էր Արմմոնո միջազգային թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:   Հանդիպումը եզրափակվեց Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաների ելույթներով:   Շնորհավո՛ր տոնդ, ՀՀ հպարտ քաղաքացի:
|
|
28.04.25
Պարի միջազգային օր
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Վաղը, ապրիլի 29-ին՝ ժամը 18։00-ին, Արարատ քաղաքի Վ․ Սարգսյանի անվան հրապարակում անց է կացվելու պարային ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի պարի բոլոր խմբակների սաները կպարեն Քոչարի։  Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |