21.04.25
«Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիր
|
 Հարգելի՛ քաղաքացիներ,  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։  Գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը ստորև հղումով ներկայացված հարցմանը։  Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև ս/թ ապրիլի 28-ը։   Խնդրում ենք ակտիվ լինել։
|
|
18.04.25
Ասֆալտապատման աշխատանքներ համանքում։
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցում, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Երասխ և Զանգակատուն բնակավայրերում կատարվելու են ասֆալտապատման աշխատանքներ, որոնց իրականացման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ։  Ի գործ․․․
|
|
14.04.25
Միջոցառում Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ
|
Այսօր՝ ապրիլի 14-ին, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբերի սաները Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում անցկացրեցին Սուրբ Զատիկին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, նվիրված միջոցառում։ Երեխաները ներկայացրեցին Սուրբ Զատիկի ծիսական խորհուրդը՝ հոգևոր և ժողովրդական պատումներով։ Միջոցառման ավարտին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրունը անցկացրեց երեխաների օրհնության կարգ։
|
|
08.04.25
Կայացավ «Կինը և բնությունը» ցուցահանդես-վաճառքը։
|
 Ս/թ ապրիլի 5-ին, Արարատի համայնքապետարանի և Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, Արարատ քաղաքի Վ․ Սարգսյանի անվան հրապարակում արդեն 3-րդ անգամ կայացավ ավանդական «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը։  Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին համայնքի դպրոցներ, Արարատի պետական բժշկական քոլեջը և անհատ շնորհալիներ։   Միջոցառման ողջ ընթացքը իրենց երգ ու պարով զարդարեցին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաները։
|
|
31.03.25
«Կինը և բնությունը» ցուցահանդես-վաճառք
|
 Հարգելի՛ արարատցիներ,  Տեղեկացնում ենք ձեզ, որ «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը մեր համայնքում ավանդույթի վերածելով, այս տարի նույնպես, նույն ձևաչափով կունենա իր տրամաբանական շարունակությունը մեր համայնքում՝ ստեղծելով նոր հարթակներ ճանաչելու և գնահատելու շնորհալին և տաղանդավորը։  Միջոցառումը տեղի կունենա ս/թ ապրիլի 5-ին, ժամը՝ 11։00-ից Վ․ Սարգսյանի անվան հրապարակում։  Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
|
|
28.03.25
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր
|
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։ Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։ Ծրագրով ...
Մանրամասն |
|
26.03.25
«Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդես
|
 Տեղեկացնում ենք, որ  Ս/թ Ապրիլի 18, 19, 20  12:00-20:00  Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1) տեղի կունենա «Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ և նպատակ ունի մեկ հարթակում միավորել ոլորտի առաջատար ընկերություններին և ներկայացնել տնտեսվարողների համար շահավետ լուծումներ։  Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև 
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |