Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.07.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
 Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։Սահմանադրությունը՝ մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող մայր օրենքն է և մեր քաղաքակիրթ հասարակարգի հիմնասյունը, որով պարտավոր է առաջնորդվել մեզանից յուրաքանչյուրը։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է սրբորեն վերաբերվի պետական խորհրդանիշներին և մեր Սահմանադրությանը։Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների ... Մանրամասն
04.07.24 Օրը տոնական էր Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում
  Այսօր՝ հուլիսի 4-ին, Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» ամենամյա տարեվերջյան Ավագ «Բ» խմբի ավարտական հանդեսը, որին ներկա էր Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արթուր Իսաջանյանը, երեխաների ծնողները և այլ պատվավոր հյուրեր։Մեզ համար հատկապես հատկանշական էր, որ միջոցառման թեմատիկայի հիմքում դրված էր հայրենասիրությունը և ազգային մշակույթը, որի բարձր ներկայացուցչությունը երեխաների կողմից փաստում էր այն մասին, որ մեր նախադպրոցական հաստատություններում ուսուցանող մանկավարժները իրենց գործը կատարում են սրտացավորեն և մեծ նվիրումով։Սիրելի ծնողներ, ... Մանրամասն
03.07.24 Արարատի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը
  Երեկ Արարատի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, բաժնի պետերի և վարչական ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը:Քննարկվեցին առաջիկա անելիքները՝ շինարարությունների մեկնարկ, գնումների մրցույթներ և առաջիկա միջոցառումների կազմակերպչական հարցեր։Խոսվեցին նաև համայնքում առկա գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրները՝ ոռոգում, ոռոգման համակարգերի վերանորոգում, ջրօգտագործողների ընկերության սպասարկման որակ և այլն։Նշվեց, որ այս պահին փոսալցման աշխատանքներ են իրականացվում համայնքի Ավշար և Արարատ բնակավայրերում, ընթացքի մեջ են գտնվում սուբվենցիոն ծրագրերով անցած ... Մանրամասն
03.07.24 Բոլոր կառույցների հետ ճիշտ համագործակցության արդյունքում ձևավորվում է կառուցողական գործընկերային հարաբերություններ, որից շահում է միմիայն մեր բնակիչը
  Երեկ, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԱՌԿ խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ, Արարատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Բաբագուլյանը։Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մեր համայնքում քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին:Անհրաժեշտ համարվեց ուշադրության կենտրոնում պահել և իրականացնել բազմաբնակարանային շենքերի նկուղների մշտապես պատրաստի վիճակի պահելու աշխատանքները և համայնքում առկա գործող շչակների պարբերաբար փորձարկումը։Հորդորվեց նաև նաև հրդեհային իրավիճակներից խուսափելու համար համայնքապատկան կառույցներում պարբերաբար իրականացնել իրազեկման միջոցառումներ, ... Մանրամասն
03.07.24 Կարևոր է
  Հարգելի Արարատ համայնքի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը:
👉Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝👇
✔️https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_ :
✔️Ծրագիրը իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
02.07.24 Մեր բնակիչների հետ հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վարդաշատում
  Մշտապես օրակարգում պահելով մեր համայնքի բնակիչներին անհանգստացնող խնդիրները ,Վարդաշատում կազմակերպվեց հերթական հանդիպումը բնակիչների հետ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանի, Զանգակատան վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։Նրանք ներկաների հետ քննարկեցին բոլոր այն առաջնային խնդիրները, որոնք անհանգստացնում էին տեղի բնակիչներին՝ վստահեցնելով , որ համայնքի հեռավոր բնակավայրերը մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, ինչի մասին վկայում են այն բոլոր համայնքահեն ձեռնարկները, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել համայնքի բոլոր բնակավայրերում՝ ... Մանրամասն
02.07.24 Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ Պարույր Սևակի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված գրողի ծննդյան 100-ամյակին
  Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Պարույր Սևակիտուն-թանգարանում տեղի ունեցավ գրողի 100-ամյակին նվիրված համերգային գեղեցիկ միջոցառում՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի տաղանդավոր սաների մասնակցությամբ։Միջոցառման ավարտին՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են ստեղծում իրենց դպրոցի սաների կարողությունները ներկայացնելու համար և երաժշտական դպրոցի առաջնային նպատակն է սաների համար ապոհովել նոր հարթակներ իրենց տաղանդը և ունակությունները նորովի ցուցադրելու համար։Միջոցառմանը ներկա էին Արարատ համայնքի ղեկավարի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner