12.03.25
Դասական համերգ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ ծրագրել է ՀՀ մարզերում իրականացնել ցուցահանդեսների և համերգների շարք, որոնցից առաջինը Արարատի համայնքապետարանի հետ համատեղ անց է կացվելու Արարատ քաղաքում։Համերգը կկայանա ս/թ մարտի 24-ին, ժամը՝ 17։00-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում։Համերգի ընթացքում Արամ Խաչատրյան տրիոյի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյանը (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր), Կարեն Շահգալդյանը (միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար) և Սոնա Բարսեղյանը (միջազգային մրցույթների դափնեկիր) կներկայացնեն հատվածներ ...
Մանրամասն |
|
12.03.25
Ինչպես օգտվել կրթության և առողջապահության
գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
|
Հարգելի քաղաքացիներ, եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։   Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը
|
|
10.03.25
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վ․ Սարգսյանի 66-ամյակին։
|
Մարտի 7-ին Վ․ Սարգսյանի տուն-թանգարանում Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնը գեղեցիկ հուշ-միջոցառում էր կազմակերպել նվիրված Սպարապետի 66-ամյակին՝ «Հիշողությունների խաչմերուկում» խորագրով։ Ցերեկույթը բացվեց Արարատ համայնքի ավագանու անդամ, Վ․ Սարգսյանի մարտական ընկեր Ֆիրդուս Զաքարյանի ներածական սրտառուչ խոսքով։ Միջոցառման ծրագիրը հագեցած էր և՛ Սպարապետի զինակից-ընկերների դրվագային պատմություններով, և՛ Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաների գեղեցիկ համերգային համարներով։ Ներկա էին Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ, Վ․ Սարգսյանի համագյուղացիներ, ուսուցիչներ։Պատվավոր հյուրերի շարքում էին Պաշտպանության նախարար և վարչապետ Վ․ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար՝ Անդրանիկ Հակոբյանը, ...
Մանրամասն |
|
06.03.25
Վազգեն Սարգսյան 66
|
Մարտի 5-ին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ, արձակագիր, մեծ հայ ու նվիրյալ հայրենասեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Արարատ համայնքում սկսվեց Արարատ քաղաքում Սպարապետի բրոնզաձույլ արձանին ծաղկեխոնարհումով, ապա ներկաներն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Օրը շարունակվեց Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում Արարատ քաղաքի թիվ 1, թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցների աշակերտների կողմից կազմակերպված բովանդակալից միջոցառմամբ՝ «Եվ այր մի՝ Վազգեն անուն» խորագրով։ Միջոցառումները եզրափակվեցին Արարատ քաղաքի գրադարանում կազմակերպված գրական միջոցառմամբ։ Շնորհավոր երկնային ծնունդդ, ՍՊԱՐԱՊԵՏ
|
|
05.03.25
Լանդշաֆտի մրցանակաբաշխություն 2026
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: Մրցանակը շնորհվում ...
Մանրամասն |
|
05.03.25
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով ...
Մանրամասն |
|
04.03.25
Մեկնարկել է ԱՄԷ Մասդար ընկերության «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ»-ի 2026թ. հայտերի ընդունման գործընթացը:
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է ԱՄԷ Մասդար ընկերության «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ»-ի 2026թ. հայտերի ընդունման գործընթացը: Այն ԱՄԷ-ում առաջատար պարգևատրման միջոցառում է, ունի 5.9 մլն ԱՄՆ դոլարի ֆոնդ և միտված է խրախուսելու առողջապահության, սննդի, էներգիայի, ջրի, կլիմայի (climate action) և ավագ դպրոցների ոլորտներում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու նորարարական լուծումները: Մրցանակի արժանանալու հայտեր կարող են ներկայացնել մանր և միջին ձեռնարկությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ինչպես նաև ավագ դպրոցները, որոնք վերոհիշյալ ոլորտներում ունեն կայուն զարգացման նորարարական լուծումներ: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |