Այսօր Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արարատ համայնքի աղետների ռիսկի կառավարման /ԱՌԿ/ խորհրդի 1-ին նիստը։ Նիստին ներկա էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՀՓՋ հրամանատար, փոխգնդապետ Ա․ Բաբագուլյանը, հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Հ․ Հարությունյանը, Արարատ համայնքի ԱՌԿ խորհրդի անդամներ, ԱՌԿ ոլորտային պատասխանատուներ։ Քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և ջերմաստիճանի բարձրացման հետ կապված հրդեհների աճի, դրանց կանխարգելման, թափառող շների քանակի ավելացման դեմ իրականացվող միջոցառումների, համայնքի որոշ բնակավայրերի սելավատարների մաքրման հետ կապված հարցեր։