Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ հոդվածով ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 7 հերթական նիստի «Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-013-0561-0105 կադաստրային ծածկագիրը կրող 2.72386 հա հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 58-Ա որոշումը, ՀՀ Արարատի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 03-ի թիվ 01//05691-2025 գրությունը և Արարատի համայնքապետարանում 2025թ. դեկտեմբերի 4-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության,ընդերքօգագործման և այլ արտադրական նշանակության 2.72386 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 03-013-0561-0105) համապատասխան շահագործելու նպատակով,10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. դեկտեմբերի 4-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Արսեն Բաբկենի Կարապետյանին 5035056/հինգ միլիոն երեսունհինգ հազար հիսունվեց/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։