Այսօր: Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1539-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2025 թվականի N 1539-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Աշոտի Մարգարյանի դիմումը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0.1013հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից՝ հասարակականի, դիմումին կից ներկայացված Արարատի մարզպետի 2025թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 01//06523-2025 գրությամբ ներկայացված դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխություն կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1.Արարատ համայնք, գյուղ Ավշար, Մ․Խորենացու փողոց 121 հասցեում գտնվող 03-013-0098-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.1013հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից փոփոխել հասարակական կառուցապատման՝ անասնակերերի  վաճառակետ կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner