Քաղաքացի Արտակ Ազատի Պապոյանը և Ամալյա Գեղամի Շիրինյանը Արարատ քաղաքի Ա․Խանջյան փողոց 63/66 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0001-0166 ունեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.00255 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի հասարակական կառուցապատման հողամաս և վրան գտնվող առևտրի սրահ։ Նշված շինությանը կից առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացիները դիմել են համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, առևտրի սրահի ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրենց օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացիներ՝ Արտակ Ազատի Պապոյանի և Ամալյա Գեղամի Շիրինյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող,03-002-0001-0166 ծածկագիրը կրող 0.00255 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00008 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0001-0173/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Բավարարել քաղաքացիներ՝ Արտակ Ազատի Պապոյանի և Ամալյա Գեղամի Շիրինյանի խնդրանքը և Արարատ քաղաքի Ա․Խանջյան 63/66 հասցեում գտնվող,իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի հասարակական կառուցապատման հողատարածքին հարակից, Արարատ քաղաքի Խանջյան 63/67 հասցեում գտնվող 0․00008 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար -------- ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել՝ Արտակ Ազատի Պապոյանին և Ամալյա Գեղամի Շիրինյանին: 2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։ 3.Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ |