Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Սուրենավան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0001 ծածկագիրը կրող հողամասից 0․39831հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Սուրենավան բնակավայրում գտնվող, 03-086-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․39831հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտուղ կորիզավոր հողատեսք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: